Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.11.2019 | 00:07

Թե Հո­գիդ սա­թե իջ­նի մեզ վրա,
Կայ­մե­րը ցա­վի ճող­փ­յու­նով
մե­կեն,
Դժոխ­քի դռ­նից հետ կբե­րեն մեզ:
Թե լույս ձեռ­ներդ քն­քուշ հպու­մով,
Դիպ­չեն մեր ու­սի ոսկ­րա­ցած Խա­չին.
Մեր սր­տում բանտ­ված ա­ղոթք­նե­րը լուռ`
Մեղ­միվ կհո­սեն ար­ցունք­նե­րի պես,
Քեզ միա­նա­լու ան­հուն կա­րո­տից:


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 4335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ